|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ 32 հայ գերի վերադարձան հայրենիք: Հայ-ադրբեջանական սահմանի Կայան գյուղի հատվածում իրականացվեց գերիների փոխանակումը: Նրանց անմիջապես տեղափոխեցին Երեւան` «Մուրացանի» հոսպիտալ, որտեղ տղաներին արդեն սպասում էին ծնողները:
Խծաբերդում գերեվարված 27-ամյա Նարեկ Կոստանյանի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 3 տարի միայն Կարմիր խաչի միջոցով է կապվել, հեռախոսով խոսել որդու հետ: «Ես հիմա այնքան ուրախ եմ... երեխուս երկրորդ ծնունդն է: Երեք տարի երեխուն միայն լսել ենք, չենք տեսել: Մենք էդ հույսն ունեինք, որ այս տարի կվերադառնան, մեզ էդ հույսը տվել էին»,- ասաց նա:
Ադրբեջանում մենք դեռ տասնյակ գերիներ ունենք, եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է դեռեւս Բաքվի բանտերում: Հուսանք, որ շուտով նրանք նույնպես կվերադառնան հայրենիք, եւ այս գործընթացը չի ընդհատվի:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։