Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 9-ից հետո առնվազն 15 զոհված զինվորական ունենք, բայց դա, բնականաբար, քչերն են հասկացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
«Նոյեմբերի 9-ից հետո առնվազն 15 զոհված զինվորական ունենք, բայց դա, բնականաբար, քչերն են հասկացել։ Որովհետև կամ պաշտոնապես ընդհանրապես չեն հայտնել այդ մասին, կամ էլ լղոզվել է անվերջ չհերքող «հերքումների», մանիպուլյացիաների, մերձիշխանական շրջանակներից տարածվող բամբասանքների և ապատեղեկատվության պղտոր հոսքում։
Էլ չեմ խոսում 70–80 կամ գուցե ավելի շատ գերիների մասին։
Կրկնում եմ. նոյեմբերի 9-ից՝ այսինքն պատերազմի «ավարտից» հետո։
Այսպիսի արհամարհական վերաբերմունք մեր ժողովրդի հանդեպ, մեր զոհվածների հանդեպ սպասելի է թուրքերից, թշնամուց, բայց ոչ մարդկանցից, որոնք գոնե անձնագրով մեր հայրենակիցներն են, առավել ևս «ժողովրդի ընտրյալներ»։
Հենց այդ պատճառով էլ սրանց «նիկոլաթուրքեր» եմ անվանում։
Սխա՞լ եմ անում»,- գրել է նա։