Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«2023 թվականի օգոստոսի 10-ին Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող դիահերձարանների ղեկավարներին տրվել է «հանձնարարական» սեպտեմբերի 1-ից պայմանագիր կնքել
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի հետ և պարտավորվել յուրաքանչյուր դիակի համար վճարել 20000 դրամ, այլապես սպառնում է հարազատներից գանձել 30000 դրամ: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը օրինականացնում է « откат»-ը: Ստացվում է, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն կատարում է Առողջապահության նախարարության դերը՝ բարձրացնում է գործընթացի արդյունավետությունը.....
Առաջանում են մի շարք հարցեր
1. Գոյություն ունի դիահերձման արժեք, որը պետական պատվերի շրջանակներում տալիս է պետությունը, իսկ վճարովի հիմունքների դեպքում մահացածի հարազատը: Արդյոք սեպտեմբերի 1-ից այդ ծառայությունը թանկանալու է:
2. Եթե չի թանկանալու, ինչի հաշվին է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող դիահերձարանները վճարելու 20000 դրամը:
3. Ինչու այս դրույթը ներառված չէ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման եւ իրականացման չափորոշիչի մեջ:
4. Եթե մինչ այդ եղել են «ոչ քաղաքակիրթ» երևույթներ, այսինքն «откат», արդյոք դրա մասին հայտնվել է համապատասխան մարմիններին:
5. Ինչով է պայմանավորված մահացածի հարազատի 30000 վճարելու հանգամանքը, եթե գնագոյացման արդյունքում ծառայությունը գնահատվել է 20000 դրամ:
6. Ինչու է դիահերձարանը վճարում 20000 դրամ, եթե այս պահին դիակի տեղափոխման արժեքը 10000 դրամ է:
7. Ինչու է լուռ Առողջապահության նախարարությունը, գուցե ողջունում է «откат»-ը օրինականացնելու գաղափարը:
8. Որն է լինելու հաջորդ հիվանդների խումբը, որը «ծախելու>> են հիվանդանդանոցների վրա......
Հ.Գ. Գուցե սա կատարվում է,որ այլևս վախից չմահանան.......
Հ.Հ.Գ. Հրաշալի շարունակական բարեփոխումներ.........»։