կարևոր
4204 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-16 12:10
Քաղաքական

«БЕСПРЕДЕЛ»-ի մատրիցան կամ որտեղ է թաքնված մեդուզայի գլուխը․ Անուշ Պողոսյան

«БЕСПРЕДЕЛ»-ի մատրիցան կամ որտեղ է թաքնված մեդուզայի գլուխը․ Անուշ Պողոսյան

Վերջին ժամանակներում ես հանրությանը հաջորդական ներկայցրել եմ առողջապահության ոլորտում բժշկական կազմակերպություններին պետական պատվերով գումարներ տրամադրելու «նորօրյա մաթեմատիկան», այդ կազմակերպություններում ստուգումների կատարման «ճկուն» սխեմաները և դրանց հետ կապված այլ արատավոր երևույթներ: Մեր փաստերի հավաքագրումն ու վերլուծությունները պետական պատվերով ծառայություննեի վերաբերյալ են , քանի որ առողջապահությանը ուղղված գումարների շուրջ 85%-ը ծախսում է պետական պատվերի ծառայությունների համար, սակայն բնակրությունը դժգհ է, դժգոհ է,. դժգոհ է......

Ես ««БЕСПРЕДЕЛ»-ի պարագլուխները կամ հնարամիտ ընտանիքը» վերնագրով իմ հրապարակած հոդվածում (հոդվածը մեկնաբանություններում......)ամրագրել էի, որ առողջպահության մեջ «կոռուպցիոն կառուսելի» մասնակիցները հարմարավետ և բարեկեցիկ տեղավորվում են և աշխատում ժամանակի վրա՝ հույս ունենալով, որ ղեկավարությունը անվերջ «կհանդուրժի» իրենց:

Քանի դեռ ունես պաշտոն և ազդեցություն, ինչե՛ր չես անի հանուն բարեկեցիկ և հարուստ ապրելու, հանուն ընտանեկան բիզնեսի համար: Իսկ հիմա ձեզ կներկայացնեմ մի դրվագ, որը ամփափում է առողջապահական «БЕСПРЕДЕЛ»-ը:

Երևի շատերը կմտաբերեն, որ 2022թ. հունիսին Առողջապահության նախարարություն այցելեցին «անսպասելի հուրեր»՝ ընդիմադիր կին պատգամավորներ 44-օրյա պատերազմի մասնակից տղաների նկարներով և «փնտրում» էին Անահիտ Ավանեսյանին (տեսաձայնագրությունը այստեղ): Նրանց իհարկե հաջողվեց <<հայտնաբերել>> Ավանեսյանին, ով «խորհրդակցութուն» էր անում իր ֆինանսիստների հետ : Իսկ հիմա ժողովի մասնակիցների մասին. կադրում երևոմ է, որ «անսպասելի հյուրերի» ներս մտնելու պես մեկ անձ արագ ձեռքերով ծածկում է իր դեմքը, իսկ ավել ուշ այդ անձը սենյակից «անհետանում» է, մյուս մասնակիցները՝ առողջապահության նախարարության ֆինանսական «էլիտայի» ամբողջական (full) ներկայացչությունն են, ՊԱԳ-ի նախկին բաժնի պետ, «Հոսպ» համակարգի հետ կապված խայտառակ բացահայտումներով հայտնի Սամվել Խարազյանը, ՊԱԳ-ի պետի տեղակալ, նախարարի խոնարհ «ծառա» Գարուշ Այվազյանը և իրարկե «ջահելի» կարգավիճակում հայտնի Ուիգմորի ֆինանսիստ Ահարոնը, ով ըստ www.tert.am-ին տված տեղեկատվության՝ այդ ժամանակ դեռ ՊԱԳ-ի պետ չէր, սակայն զեկուցում էր <<շեֆերին>>, դե դռները բացող-փակողը՝ պարագլուխ Վարդանուշն էր: Իսկ ո՞վ էր իր այդ դեմքը փակող երիտասարդը:Նա Արսեն Դավթյանն էր՝ պետական պատվերի գումարների վերաբախշման համար կաշառք վերցրած նախկին ՊԱԳ-ի բաժնի պետը, ով 2018 թվականի հեղաշրջումից հետո դարձավ նախարարի տեղակալ և որին հեռացրեցին կաշառակերության համար(ըստ նախարարության մեր աղբյուրների՝ այս «հեղաոխական» նախկին փախնախարարը Անաիտ Ավանեսյանի՝ նախարարի տեղակալ եղած ժամանակ կաշառքներ էր ընդունում պետական պատվեր կատարող կազմակերպությունների տնօրեններից): Փաստորեն, երբ այս նախկին պաշտոնյան կաշառքի համար քննության տակ էր և ազատության մեջ էր 15մլն դրամ գրավի դիմաց, շարունակում էր զբաղվել իր «սիրելի» գործով՝ պետական պատվերի գումարների բաշխումով (և հանկարծ չփորձեք հերքել, թե քննարկման թեման այլ էր, քանի որ դա առնվազն ծիծաղելի կլինի): Արսենը՝ առողջապահության «հնաբնակը», հավանաբար սովորեցնում է առողջապահությունում պատահական հայտնված կառավարիչներին վարժ ձևով գումարները ուղղել դեպի իրենց «սիրել» բիզնեսները՝ մնացած ԲԿ-ներին <<նեղելով>>:Եվ եթե հավելեմ, որ Արսենը այդ ժամանակ Վարդանուշենց <<Արմենիա >>ԲԿ-ում ֆինասական պատասխանատու էր աշխատում, ամեն ինչ կդառնա հասկանալի:

Փաստորեն առողջապահությունում ֆինանսների բաշխողները կամ Ուիգմորական են կամ «Արմենիա» ԲԿ-ից են՝ հրաշալի սերտաճում: Այս ամենից հետո հավատացնում են, որ Ավանեսյան Անահիտը չգիտի այս «БЕСПРЕДЕЛ»-ի մասին: Ո՞նց: Երբ ՊՎԾ-ն հայտնաբերեց, որ 2022թվականի պետական պատվերի ընթացիկ վերբաշխումը (շուրջ 3մլրդ.) կատարել է ՊԱԳ-ի պետի տեղակալ «հնաբակ», նախարարի խոնարհ ծառա Գարուշը իր ընկերոջ՝ վերաբախշման համար կաշառք վերցրած Արսեն Դավթյանի հետ, նախարարը «աչք փակեց» դրա վրա: Գուցե նախարարը մի փոքր պետական վարքագիծ դրսևորեր և պարզապես այդ մարդկանց հեռու պահեր պետական փողերից: Բայց ցավոք, դրա փոխարեն տարբեր շրջանակներում նախարարը ասում էր, որ մարդը մի անգամ սխալվել և կաշառք է վերցրել, պետք է ներել:

Տիկին նախարա՛ր, հիշեցնեմ, որ դուք դատավոր չեք, որ հանցագործին ներեք և որոշում կայացնեք, որ նա շարունակի բաշխել պեական գումարները : Ստացվում է, որ մի պաշտոնյա, ով դատապարտվել է պետական պատվերի շրջանակներում կշառք վերցնելու համար, հիմա պետական փողեր է բաշխում, վերաբաշխում, նորեկներին սովորեցնում, իր կնոջ համար պաշտոն պահանջում, իսկ երբ պատահական հյուրեր են գալիս, փակում է դեմքը, որ չճանաչվի:

Այս ինչքա՜ն եք իջել...

Իսկ թե որտեղից են գալիս «հրահանգները» հատկապես հենց ա՛յս թիմով ու ա՛յս գործելավոճով աշխատելու համար, հիմա կներկայացնեմ.

Բոլոր կազմակերպությունները (ես դրանց մասին հանգամանորեն ներկայացնել եմ նախորդիվ), որտեղ Ուիգմորը համագործակցում է ՊԱԳ-ի պետի և նախարարության ֆինասական բլոկի ղեկավարների, Արսեն Դավթյանի այլ աշխատողների հետ ՝«Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ն, «Հայաստանի բժիշկների միություն» ՀԿ-ն, «Օրթոբրայզ» ՍՊԸ, «Շարունակական մասնագիտական զարգացում»ՓԲԸ-ն գրանցված են <<Ք. Երևան Պուշկինի 56>> հասցեում: Այս հասցեում գրանցված են նաև <<Ուիգմորը>> և «Արֆարմացիան» (Անահիտ Ավանեսյանի մայրիկի արդեն հայտնի դարձած դեղագործական կազմակերպությունը): Ստացվում է, որ մեր բոլոր «հերոսների ծնունդն ու բարգավաճումը>> Պուշկինի 56 հասցեմում է լինում: Այս հասցեում է մշակվում առողջապահության մոխրացման, ոչնչացման ծրագրերը, հստակ բաժանվում են <<դերերը>>, իսկ անհրաժեշտության դեպքում Պուշկինի 56-ի տերերը տարբեր բարձր պաշտոնյաների են «հանդիպում» և խնդրում իրենց «աղջկան» աջակցել, փրկել, սատարաել: Պուշկինի 56-ը վեր է ածվել առողջապահական «БЕСПРЕДЕЛ»-ի մատրիցայի, որտեղ բուծվում են բոլոր նորոգույն կոռուպցիոն օբյեկտներն ու սուբյեկտները: Այստեղից են գալիս բոլոր հանձնարարականները, թե ինչպես գումարները ուղղել դեպի Ուրիգմոր, ինչպես անողոք հաշվեհարդար տեսնել ոչ յուրայինների հետ:

Զարմանալի է, թէ ինչ աստիճան են նրանք «ատում » առողջապահությանը և ոչնչացնում ոլորտում հաջողությամբ գործող կայացած ծրագրեր և կազմակերպություններ:

Պուշկին 56-ը վեր է ածվել հին հունական դիցաբանության Մեդուզա Գորգոնայի: Նրանք ինչ որ հնարքով «վերցնելով» առողջապահության նախարարի պաշտոնը՝ անմիջապես սկսել են «սնել» սեփական մեծ և մանր բիզնեսները, վախի մթնոլորտ ստեղծել ոլորտում և, աստված չանի, իրենց «հայացքը» հառնի դեպի ինչ որ մի բժշկական հիմնարկի, մարդու, ծրագրի, կենտրոնանան մեկի վրա, Մեդուզա Գորգոնայի նման անմիջապես «քարացնում» և մոխիրի են վերածում թիրախին: Այս ամենը կոռուպցիա չէ, սա ողբերգություն է, ազգային առողջապահության մորխացում:

Հին հունական դիցաբանությունն անցել է դարերի քննությունը, այն մարդկային իմացության հավաքական պատմություն է և ժամանակի մեջ ներկայացնում է ողջ ճշմարտությունը՝ «Պերսևսը կտրում է Գորգոնի Մեդուզայի գլուխը և որպես հաղթանակի նշան նրա կտրված գլուխը թռչնով բարձրացնում վեր»

Առողջապահությունը պետք է ձերբազատվի «БЕСПРЕДЕЛ»-ԻՑ, ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԻՑ «ԳՈՐԳՈՆԻ ՄԵԴՈՒԶԱՅԻ» գլուխից.....

☃️ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ☃️

Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ