Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Հանրապետության մանկական հիվանդանոցները լեփ-լեցուն են թոքաբորբով և շնչուղիների բորբոքումով հիվանդ երեխաներով։ Վիճակը երբեմն սրվում է այն աստիճան, որ հիվանդներին ստիպված են լինում տեղավորել հիվանդանոցների միջանցքներում։ Չնայած սրան, բոլոր պաշտոնական մարմինները պնդում են, որ համաճարակ չկա, չի կարելի խոսել համաճարակի մասին։ Մեր թղթակիցը, որ երեկ շրջել է հիվանդանոցներում, խոսել պաշտոնյաների հետ, գրեթե հավատացել-վերջացրել էր պաշտոնյաների խոսքին։ Բայց «Մուրացան» մանկական հիվանդանոցի պատերին տեսել է այսպիսի հայտարարություններ. «Համաճարակային իրավիճակից ելնելով՝ սահմանափակել տեսակցությունները»։ Մխիթարականն այն է, որ ըստ պաշտոնական տվյալների, մահացության դեպքեր չեն եղել, և այս պահին չկան ծանր կյանքին վտանգ սպառնացող դեպքեր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։