|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գազայի հատվածում բժշկական կենտրոնները և թթվածնի կայանները կարող են փակվել 48 ժամվա ընթացքում գեներատորների աշխատանքի համար անհրաժեշտ վառելիքի պակասի պատճառով, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը:
«Առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է, որ մնացած բժշկական կենտրոնները և թթվածնային կայանները կդադարեցնեն իրենց աշխատանքը 48 ժամվա ընթացքում, քանի որ գեներատորների աշխատանքի համար անհրաժեշտ վառելիքը կսպառվի»,- ասվում է հաղորդագրությունում։
Գազայի առողջապահության նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին և մարդասիրական կազմակերպություններին շտապ միջամտել վառելիքի և էներգիայի գեներատորների մատակարարմանը: