|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կրկին կալանավորելու հարցն օրակարգում է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, ընթանում է Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով դատական նիստը։
Թեև նախորդ նիստին քննարկվում էր պաշտպանության կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը, որն ընդհատվել էր՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով և դրանով պայմանավորված՝ նիստերի դահլիճից հեռանալով, այսօրվա նիստում ինքնաբացարկի հարցը չքննարկվեց, փոխարենը՝ դատախազ Գևորգ Սարգսյանը միջնորդեց Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։