Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երկու տարի առաջ Գորիսի միջադեպի գործով Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու հարցին: Այս կապակցությամբ պատգամավորը հարց ուղղեց գլխավոր դատախազին:
«2013թ. հունիսի 14-ին Արաբկիրի դատարանը որոշում էր կայացրել Սուրիկ Խաչատրյանի, նրա մի քանի մերձավորների հեռախոսները գալտնալսել: 2013թ. հուլիսի 30-ին գործը վարող քննիչ Ղազարյանը գնացել է Ազգային անվտանգության ծառայություն և պահանջել գաղտնալսումները, որպեսզի քրեական գործին համապատասխան ընթացք տրվի, սակայն ԱԱԾ-ում պատասխանել են, որ տեխնիկական պատճառներով չեն գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանին: Ձեր ասած` բառակույտ իրավաբանությամբ բացատրեք՝ հնարավոր է` որևէ ընդդիմադիր քաղաքական գործչի մասին ասեն, որ տեխնիկական պատճառներով չեն գաղտնալսել: Էդ Ձեր իրավաբանությունը տենց բառակո՞ւյտ ա ու Կաշպիրովսկու ժեստերով շարժումնե՞ր»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Գևորգ Կոստանյանն ասաց. «Պարո'ն Փաշինյան, Ձեր էմոցիոնալ հարցադրումներին, համոզված եղեք, ես կարող եմ շատ ավելի ադեկվատ պատասխան տալ, համենայն դեպս, ես հարգանքով եմ վերաբերվում Ձեզ և Ձեր կարծիքին` անկախ նրանից` Ձեր կարծիքը հիմնավորվա՞ծ է ինչ-որ կերպ, թե՞ ոչ , հետևաբար առնվազն նույն ձևով Ձեզանից եմ հարգանք պահանջում մասնագիտության վերաբերյալ, իսկ իրավաբանությունը բառակույտ չէ»:
Անդրադառնալով գաղտնալսմանը՝ դատախազը նշեց, որ դատարանում քննարկվել է ոչ թե Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու պահը, այլ ինչ-որ երեք վկաների:
«Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու մասին ընդհանրապես բան չի եղել, հետևաբար, Ձեր` այդ մասով տեղեկատվությունը հավաստի չէ: Այո, ԱԱԾ-ն հայտնել է, որ այդ երեքին գաղտնալսելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել, բայց վստահ եմ, որ դրա համար կան պատշաճ հիմնավորումներ: Գործով ձեռք բերված ամբողջ ապացուցողական բազան հիմնավորել է դեպքերի հաջորդականությունն ու մասնակիցներից յուրաքանչյուրի գործողությունները, և այդ գաղտնալսումները կապել գործի ելքի հետ, ճիշտ չէ»,- ասաց գլխավոր դատախազը և պատգամավորին հորդորեց հստակեցնել ունեցած տեղեկատվությունը, նոր բարձր ամբիոնից այն հնչեցնել: