|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Թուրքիայի արդարադատության նախարարությունը իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ժամանակավորապես կալանավորելու հարցով դիմել է ԱՄՆ-ին: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ Sabah թերթի կայքը:
Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը գյուլենական համայանքի ղեկավարին (իսկ այդ համայնքը թուրքական մամուլում ներկայացվում է որպես «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն» (FETÖ)) ձերբակալելու պահանջը հիմնավորել է այն փաստարկով, թե հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կատարվել է նրա հրահանգով:
«Այս անձը որոնվում է որպես Թուրքիայում կատարված մի շարք հանցագործությունների և 2016 թվականի հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձի կարգադրիչ»,- նշված է պահանջագրում:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ պահանջագրին կից` ամերիկյան կողմին է ներկայացվել նաև թուրքական դատարանի կողմից Գյուլենին ձերբակալելու մասին որոշումը: ԱՄՆ-ին ներկայացված դիմումի մեջ ներառվել են նաև հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում վկաների ցուցմունքները, որոնք վկայում են, որ հեղաշրջում անելու կարգադրություններն արել է հենց Գյուլենը: