|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրերին սպասարկվում է արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այսուհանդերձ տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ: Այս մասին տեղեկացրին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը՝ 2023 թվականի դեկտեմբերի 9-ը, 16-ը և 23-ը, սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 09.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ: