կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-25 12:01
Հասարակություն

Անձնագրային և վիզաների վարչությունը կաշխատի նաև տոնական օրերին

Անձնագրային և վիզաների վարչությունը կաշխատի նաև տոնական օրերին
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը 2012 թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի հունվարի 4-ն է, ուստի նշված ժամանակահատվածում ամանորյա տոների կապակցությամբ ոչ աշխատանքային օրերին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության    (ք. Երևան, Մաշտոցի 13ա) անձնակազմը աշխատելու է հերթափոխով` ՀՀ նախագահի թեկնածուներին վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու  և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու և թեկնածուներին անհրաժեշտության դեպքում անձնագրային ծառայություններ մատուցելու նպատակով: