|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«2021թ. հոկտեմբերի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները 2021 թվականի սեպտեմբերի 11-ին և 12-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն քաղաքացիներից կընդունեն դիմումներ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ. հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամբ սահմանված տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ:
Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու»:
Հիշեցնենք, որ Ստեփանավանում, Իջեւանում եւ Կապանում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։