|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես և տարածքային անձնագրային ծառայությունները ընտրություններին ընդառաջ աշխատելու են նաև շաբաթ և կիրակի օրերին՝ փետրվարի 11-ին և 12-ին, ժամը 9-ից 18-ը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնույթյան հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ որոշումը կայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 2017 թ. փետրվարի 16-ը, ուստի նշված ժամանակահատվածում վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ ապահովելու համար՝ Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու: