|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրվանից սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ, տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ:
ՆԳՆ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը՝ 2023 թ. դեկտեմբերի 16-ը և 23-ը, սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով: