|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վիգեն Խաչատրյանն ու ՔՊ խունտան խաբել են հասարակությանը, նրանք խոստանում էին այլ բանակցային տրամաբանություն, հիմա բոլորովին այլ բան են անում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Պատգամավորը պատասխանեց նաև ամենից հաճախ հնչող հարցին՝ ինչո՞ւ է ընդդիմությունը հապաղում։
«Չենք հապաղում, պարզապես մենք մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք, մենք հնարավորություն չունենք չպատրաստված, մանրամասն չպլանավորած գործողություններ անելու։ Եվ դրա պատճառով մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ գործողությունները հստակ մշակելու և դրանք հանրությանը ներկայացնելու։ Դա շատ փոքր ժամանակամիջոցի հարց է»,- ասաց նա: