Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պնդումները, թե Թուրքիան կվերադարձնի սիրիական Ալ Բաբը, չեն համապատասխանում իրականությանը. հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ Քուրթուլմուշի` ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, որը պայքարում է ԴԱԵՇ ահաբեկչական խմբավորման դեմ, արդյունավետ աջակցություն չի ցուցաբերում Թուրքիային, ով գործողություններ է ծավալում Սիրիայի հյուսիսում՝ Ալ Բաբում։
Նա նշել է, որ Թուրքիան չի պատրաստվում սիրիական կառավարությանը վերադարձնել Ալ Բաբը ահաբեկիչներից այն ազատագրելուց հետո։ «Մենք գործողությունը չենք անցկացնում նրա համար, որ հետագայում քաղաքը հանձնենք ռեժիմին։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ գործողությունն իրականացվում է մեր անվտանգության ամրապնդման և հարավից սպառնալիքը վերացնելու համար»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը: