|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Արցախահայերը, որ մեր բոլորի կարիքն ունեն և առաջին հերթին կարիք ունեն Կառավարության համակարգված աշխատանքի, այսօր հանդիպում են լուրջ խոչընդոտների․ այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ քույրեր և եղբայրներ ջան ասելով մարդը չի կարող ընտանիքը պահել։
«Մարդը չի կարող բնակարան ունենալ, հարկավոր է համակարգված մոտեցում, լուծումներ։ Բազմաթիվ իրավունքներ անհրաժեշտություն է, որ օրենքով երաշխավորվեն»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Կարգավիճակի անորոշության պայմաններում անձին մղում են տարբեր տեղեր, կարգավիճակ է ստանում, զրկվում է զեղջի արտոնությունից զրկվելու հնարավորությունից,ասում է Մինասյանն ու շեշտում՝ անգամ ժամանակին չեն տրամադրվում նպաստներն ու թոշակները։