կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-18 15:32
Հասարակություն

Զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավվել են

Զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավվել են

 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զեկույց-հաշվետվության ներկայացմանը: 


Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ և ԳՇ պետերն ու տեղակալներ, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի վարչությունների և առանձին բաժինների պետերը:


Հայկազ Բաղմանյանը ներկայացրել է իր ենթակայության տակ գտնվող զորամասերում կատարված շինարարական աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ կատարել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստության մակարդակին ու բարոյահոգեբանական վիճակին, սպայակազմի պատրաստվածությանը և մասնագիտական ունակություններին: Նշվել է, որ կարգապահության տեսանկյունից, անցյալ տարվա հետ համեմատած, նկատվել է զգալի առաջընթաց: Բացի այդ, հաջողություններ են արձանագրվել զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության ոլորտում, բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:


Լսելով զեկույցը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար: