կարևոր
9577 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-05 14:00
Քաղաքական Իրավական

Ինձ ո՛չ սպանելով, ո՛չ էլ կալանավորելով չեն լռեցնելու․ Ավետիք Չալաբյան

Ինձ ո՛չ սպանելով, ո՛չ էլ կալանավորելով չեն լռեցնելու․ Ավետիք Չալաբյան

Ինձ ո՛չ սպանելով, ո՛չ էլ կալանավորելով չեն լռեցնելու, կալանավայրում ավելի ակտիվ էի։ Չունենալով ապացույցներ՝ ինձ փորձում են մեղսագրել արարք, որը բնության մեջ գոյություն չունի։ Դատարանում՝ դատական նիստի ընդմիջման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանն` անդրադառնալով «Ագրարային համալսարանի ուսանողների» գործին։

«Անհիմն, բովանդակազուրկ է այս գործը, բացակայում է հանցակազմը և ընդամենը պետական մեղադրանքի հիման վրա է, որը առաջնորդվում է քաղաքական պատվերով։ Չունենալով ապացույցներ՝ փազել են փորձում հավաքել» ,-ընդգծեց Չալաբյանը։ 

Հիշեցնենք՝ Ավետիք Չալաբյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նյութական շահագրգռությամբ իբր փորձել է Ագրարային համալսարանի ուսանողներին ներգրավել քաղաքական գործընթացներին, մասնավորաբար, մասնակից դարձնել «Դիմադրություն» շարժմանը։