Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե, Ծառուկյանին կալանավորելով, պետք է ժողովրդի հարցերը լուծվեն՝ թոշակները բարձրանան, Ղարաբաղի հարցը լուծվի, թող էլի կալանավորեն, բայց, Ծառուկյանին կալանավորելով, ոչ մի խնդիր չեն լուծելու, այլ հակառակը. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Երկրի առաջնահերթ խնդիրներն ու լուծման տարբերակները նա պարբերաբար քննարկում է տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ:
Ծառուկյանը նշեց, որ ինքը զգուշացնում է, թող բարի լինեն ուշադրություն դարձնել։
Նրա խոսքով՝ ցանկացած ոլորտ պրոբլեմի առջև է: Տնտեսական ճգնաժամը և համաճարակը մարդկանց հնարավորություն չեն տալիս բանկի տոկոսները փակելու, երեխային կերակրելու կամ ծնողին բուժելու։
«Մարդկանց վիճակը շատ ծանր է, մարդիկ անդունդի մեջ են: Այսօր ցանկացած պաշտոնյա, ղեկավար պարտավոր է իր ժողովրդով հետաքրքրվել և խնդիրներին լուծումներ առաջարկել։ Այսօր մարդիկ գնում, կառավարության դիմաց բողոքում են, բայց ո՞վ է իջնում, լսում, որ մարդիկ գոնե զգան՝ իրենց մասին մտածող կա»,- ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ ղեկավարն «անպտուղ ու անարդյունավետ» որակեց կորոնավիրուսի դեմ պայքարը։
«Մեկուսացող մարդուն դեղորայք, բժիշկ չեն տալիս: Բոլորս էլ գիտենք՝ բուժելու համար 250-300 հազար դրամ է պետք, բայց մարդը եթե 5 ամիս չի աշխատում, ու մեր հարգելի, ասենք թե, իշխանությունն էլ 68 հազար է տվել, հինգ ամիս ո՞նց պահի իրա գոյատևությունը»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ գյուղատնտեսական և սպառողական վարկերին պետք է ներում շնորհվի․ «Որ մարդուն հնարավորություն տրվի, տրամադրությունը բացվի, որ առավոտ արթնանալիս մարդկանց դեմքին ժպիտ լինի»։
Նա նշեց, որ հիվանդանոցները պետք է լինեն անվճար, կամ պետպատվերի գումարը տրվի ժողովրդին։
«Եթե 2 հազար դրամ թոշակ են ավելացրել, ապա գույքահարկը 160 հազարով ավելացրել են։ Գոնե ժողովրդի աշխատավարձը 10 հազար դրամ ավելացրու, նոր 2 հազարը հետ տար, բայց եթե չես ավելացրել, ո՞նց տանես»,- մտագոհություն հայտնեց Ծառուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: