կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 12:38
Քաղաքական

Կալանավորելով Մինասյանին՝ Հայաստանի իշխանությունները կատարում են մեր թշնամիների պատվերը. Թ.Պետրոսյան

Սյունիքի պաշտպանական գործում ավանդ եւ նվիրում ունեցող անձանց աստիճանաբար մեկուսացնում են. Yerkir.am-ի  հաղորդմամբ՝ ասաց «Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհրդի» նախագահ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Մինասյանի ազատության պահանջով հրավիրված ասուլիսի ժամանակ:

Թաթուլ Պետրոսյանը շեշտեց՝ Հայաստանում այս տարիներին աննախադեպ քրեաիրավական գործընթացներ են տեղի ունենում, որոնց իրավական բառը բնորոշ չէ: «Այս ընթացքում նաեւ կալանավորվեց հարգարժան գործընկեր, հրամանատար Աշոտ Մինասյանը: Պաշտպանական խորհուրդը պատրաստել է հայտարարություն-կոչ, որպեսզի հայ հասարակությունը տեղեկացված լինի, թե ինչ է իրականացվում Աշոտ Մինասյանին ազատելու ուղղությամբ»,- տեղեկացրեց նա:

Խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ Մինասյանը քաղաքական հետապնդումների զոհ է եւ կալանավորվել է ապօրինաբար: «Մինասյանին կալանավորելով՝ Հայաստանի իշխանությունները իրականացնում են մեր դարավոր թշնամիների պատվերը, այն է՝ մեկուսացնել Արցախյան հաղթանակը կերտած հերոսներին: Վերջնական նպատակը Սյունիքը թշնամուն նվիրաբերելու գործընթացի բոլոր խոչընդոտները վերացնելն է»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Արցախյան երեք պատերազմների մասնակից, լեգենդար «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) դեկտեմբերի 1-ից կալանավորված է:

Մանրամասները՝ տեսանյութում