Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դատարանը գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառեց գրավ և վարչական հսկողություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ես ինքս դժգոհ եմ այս որոշումից, որովհետև ճիշտ է` պահման պայմանների փոփոխություն եղավ, սակայն այս գործի տրամաբանության շրջանակներում սա անընկալելի ու անընդունելի է:
Խաչատուրովը 8-9 ամիս է` ինչ կալանավայրում է` օդից իջեցված քրեական գործով:
Այս ամիսների ընթացքում հաճախակի այցելել եմ, երկար խոսել ենք, վերլուծել իրավիճակն ամենատարբեր ռակուրսներից:
Ամենաքիչն ինչն իրեն հետաքրքրում էր` իր անձնական ազատությունն էր:
Չափազանց վատ ապրումների մեջ էր սեպտեմբերյան ողբերգության օրերին, որովհետև իր ընկերները կռվում էին, զոհվում, գերեվարվում, իսկ ինքը` ճաղերի հետևում էր:
Ինչևէ, սրանով խափանման միջոցի փոփոխություն եղավ, սակայն նրա նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են, իսկ թե առաջիկայում ինչ նոր անակնկալներ կլինեն` դեռ պարզ չէ. իշխանության անբարոյական վարքը հաշվի առնելով, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»,- գրել է Աբրահամյանը: