Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի` տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7-ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը:
Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի ժամը 12:30-ի դրությամբ պաշտպանական կողմին չի տրամադրել՝ պատրաստ չլինելու պատճառաբանությամբ:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների գնահատմամբ՝ դա նպատակ է հետապնդում խոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` հնարավորինս շուտ պաշտպանների դիմելը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ