Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ ժամը 16:00֊ին, Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, կհրապարակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացել է 5 օր, և դեկտեմբերի 4-ին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27֊ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը և Ռուբեն Սահակյանը որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան:
Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը,նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից:
Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշել է մասնակի բավարարել գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության։
Հավելենք, որ երեկոյան նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը: