Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի Հավաստագրման բաժինն այլևս չի կարողանում տրամադրել փաստաթուղթ, համաձայն որի՝ Արցախում արտադրված, ինչպես նաև Արցախում գրանցված և ՀՀ-ում իրենց գործունեությունը շարունակող ընկերությունների ապրանքներն ունեն հայկական ծագում։
Այս իրողությունից ելնելով՝ նշված արտադրանքն անգամ սուպերմարկետների դարակներից են ստիպում հավաքել պետական պատկան մարմինները, որպեսզի սուպերմարկետներում չվաճառվի Արցախում և արցախյան ընկերությունների կողմից արտադրված ապրանք և ստիպում են վերջինիս ծագումնաբանությունը փոխել ՀՀ ծագման ապրանքի: Տեղեկացանք նաև, որ այդ փոփոխության իրականացման ընթացքում շատ կորուստներ են ունենում արցախցի արտադրողները, առ այսօր շատերը չեն կարողանում օգտվել հարկային համակարգից և այլն։
Բնականաբար, նշված ընկերությունները խնդիրներ են ունենում նաև արտահանման հետ կապված, քանի որ վերջիններս չեն ստանում արտահանման համար անհրաժեշտ հայկական ծագման սերտիֆիկատը:
Արցախի Հանրապետությունը վերջնականապես կործանել փորձող ՀՀ իշխանությունները, բնականաբար, ամեն ինչ անելու են, որպեսզի բոլոր տեղերից ջնջեն Արցախ անունն ու ժխտեն Արցախի հայկական լինելը: Սա ճիշտ այն է, ինչի մասին տասնամյակներ շարունակ երազել են Թուրքիան և Ադրբեջանը: