Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ավտոներկրողների բողոքի ակցիաները շարունակվում են` այս անգամ արդեն ՀՀ նախագահականի նստավայրի դիմաց։
Գրություն ենք պատրասետել, որը հանձնելու ենք ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրանքով, որ չստորագրի և չվավերացնի օրենքը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նոյեմբերի 14-ին: Մեր խնդրանքն է , որ այս օրենքը հապճեպ չկիրառվի, հատկապես, դեկտեմբերի 1-ին կիրառելով բոլորս փաստի առջև ենք կանգնում…
Մեզ պարտադրում են մեր ներկրած ավտոմեքենաներից 20% եկամուտ ունենալ, որից շահույթ տանք, բայց վստահաբար՝ այս ընկերությունները 20 տոկոս եկամուտ գործարքներից չեն ունենում։ Այս մասին հայտնել է ակցիայի մասնակից Վարդան Օնանյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար, ինչը բողոքի ալիք է բարձրացրել ավտոներկրողների շրջանակում: Այս փոփոխությունները խորհրդարանն ընդունել է նոյեմբերի 16-ին: