կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-31 19:36
Աշխարհ

WikiLeaks-ը հրապարակել է Մակրոնի շտաբի տասնյակ հազարավոր նամակներ

WikiLeaks-ը հրապարակել է Մակրոնի շտաբի տասնյակ հազարավոր նամակներ

WikiLeaks կայքը հրապարակել է ավելի քան 21 հազար նամակ՝ Մակրոնի նախընտրական շտաբից։ Առաջին նամակները թվագրվում են 2009թ մարտին, իսկ վերջինները՝ 2017թ ապրիլին։ Մայիսի սկզբին Մակրոնն անցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ՝ Լո Պենի հետ մրցակցելով։ Դրանից հետո WikiLeaks-ը հաղորդեց Մակրոնի շտաբի էլեկտրոնային նամակագրության բացահայտման մասին։ Եվ չնայած այդ սկանդալին, Մակրոնը հաղթեց ընտրություններում։ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը դեռ ձմռանն էր հայտնել, որ Մակրոնի նամակագրությունից սկանդալային նամակներ են բացահայտվել։