կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-13 21:25
Քաղաքական

ՔՊ-ն հակասահմանադրական օրենք է ընդունել, ու դրա հիման վրա համայնքապետի ԺՊ է նշանակվել. Վահե Դոխոյան

ՔՊ-ն հակասահմանադրական օրենք է ընդունել, ու դրա հիման վրա համայնքապետի ԺՊ է նշանակվել. Վահե Դոխոյան

Անձերը կապ չունեն, ՔՊ-ն հակասահմանադրական օրենք է ընդունել, ու դրա հիման վրա համայնքապետի ԺՊ է նշանակվել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը՝ անդրադառնալով Արկադի Փելեշյանի՝ Վանաձորի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելուն:

Նրա խոսքով՝ համայնքապետի ԺՊ նշանակվել է ՔՊ-ի վերջերս ընդունած օրենքի համաձայն, ըստ որի, այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամի:

«Անձերն այստեղ կապ չունեն, կարող էին Արկադի Փելեշյանի փոխարեն մեկ ուրիշին նշանակել, այստեղ օրենքի սխալն է, օրենքն ապօրինի է, հակասահմանադրական, իրենք օգտվել են օրենքից, համայնքապետի ԺՊ են նշանակել, բայց մենք արդեն ունեինք ընտրված ավագանի: Արկադի Փելեշյանն ինձ հարազատ մարդ է, ես 33 ավագանու անդամներից ոչ մեկի հետ անձնական խնդիր կամ թշնամանք չունեմ։

Խնդիրն այն է,որ հակասահմանադրական օրենք ընդունեցին, ինչը տրամաբանությունից դուրս է:

Աղբյուրը՝ «Փաստինֆո»: