կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-10 18:26
Աշխարհ

Մենք կարող ենք միայն խորը ափսոսանք հայտնել. Պեսկով

Մենք կարող ենք միայն խորը ափսոսանք հայտնել. Պեսկով

Մոսկվան ցավում է, որ Բարաք Օբամայի նախագահության երկրորդ շրջանը աննախադեպ եւ ձգձգված դեգրադացիայի փուլ էր։ Ռուսաստանում հույս ունեն, որ հետագայում հնարավոր կլինի դուրս գալ ավելի դրական ուղու  վրա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք կարող ենք միայն խորը ափսոսանք հայտնել այն կապակցությամբ, որ հենց պարոն Օբամայի նախագահության 2-րդ շրջանում սկսվեց մեր երկկողմ հարաբերությունների աննախադեպ եւ ձգձգված դեգրադացիայի փուլը։ Մենք վստահ ենք, որ դա չի բխում ո՛չ մեր, ո՛չ Վաշինգթոնի շահերից։ Ցավում ենք, որ այդպես է պատահել։ Մենք նախկինի պես հույս ունենք, որ կհաջողվի դուրս գալ Ամերիկայի  հետ հարաբերություններ կառուցելու ավելի դրական ուղի»,– ասել է Պեսկովը։