Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Գազայի հատվածի ռմբակոծումը պետք է անհապաղ դադարեցվի, շրջափակումը պետք է հանվի և օգնության ուղիները բացվեն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համատեղ գագաթնաժողովին, որը նվիրված է պաղեստինյան տարածքներում իրավիճակի վերաբերյալ միասնական դիրքորոշման մշակմանը, փոխանցում է ТАСС-ը։
Այսօր իսլամական երկրների միասնությունը շատ կարևոր է: Գազան խոսքի տեղ չէ, այն պետք է գործի տեղ լինի։ Գազայի հատվածում կատարվողը ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների վառ օրինակ են: Սա շատ կարևոր խնդիր է իսլամական ումմայի և մարդկության համար: Գազայի հատվածի ռմբակոծումը պետք է անհապաղ դադարեցվի, շրջափակումը պետք է վերացվի և օգնություն ուղարկելու երթուղիները պետք է բացվի», - նշել է Ռաիսին։
«Ամերիկան անընդհատ ազդակ է ուղարկում Իրանին և մի շարք այլ երկրների, որ պատերազմի մասշտաբները չպետք է ընդլայնվեն, սակայն այդ հայտարարությունը չի համապատասխանում Ամերիկայի գործողություններին», - ընդգծել է Ռաիսին և հավելել, որ Ամերիկան արգելափակել է հրադադարը Գազայում և ընդլայնում է պատերազմի մասշտաբները։