|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ «թշնամիների ցանկացած թշնամական գործողություն կհանդիպի Իրանի զինված ուժերի ջախջախիչ պատասխանին»:
Սեյեդ Իբրահիմ Ռաիսին շաբաթ օրը կառավարության նիստում, գովաբանելով Իրանի ազգի և տարածաշրջանի ժողովուրդների անվտանգությունը պաշտպանելու՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ջանքերը, «Մեծ մարգարե 17» զորավարժությունը որակել է որպես կամքի հստակ նշան:
«Թշնամիների ցանկացած գործողություն կհանդիպի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի համապարփակ և ջախջախիչ հակահարվածին և կտրուկ կփոխի ռազմավարական հավասարումները»,- ասել է նա։
Իրանի հարավում սկսված զորավարժությունների ցամաքային փուլն ավարտվել է գիշերային լայնածավալ գործողությամբ՝ հատուկ նշանակության ուժերի, զրահատեխնիկայի, հրետանու, անօդաչու թռչող սարքերի և գրոհային ուղղաթիռների համակցված մարտավարությամբ։
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Մեծ մարգարե 17» համատեղ զորավարժությունները, երկուշաբթի օրվանից սկսած, հինգ օր շարունակ անցկացվել են Պարսից ծոցի ափերին և Հորմուզի նեղուցում՝ Հորմոզգան, Բուշեհր և Խուզեստան նահանգների շրջանում։