|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ամերիկացի և արաբ միջնորդները շուրջօրյա աշխատում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի կնքմանը հասնելու համար, մինչդեռ Գազայի հատվածում բժիշկներն ասում են, որ դեկտեմբերի 19–ին Իսրայելի հարվածների արդյունքում 41 պաղեստինցի է սպանվել:
Այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում անելով աղբյուրներին:
Աղբյուրները հայտնում են, որ միջնորդներին հաջողվել է զգայուն կետերի շուրջ որոշ բացեր կրճատել, սակայն տարբերությունները մնում են:
Գազայում բժիշկները հայտնել են, որ առնվազն 13 պաղեստինցի է սպանվել գիշերը Իսրայելի օդային հարձակումների արդյունքում: