|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուսաստանը հաստատում է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է РИА Новости-ին։
Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հետագա երկխոսության համար Մոսկվայում հարթակ տրամադրելու մասին։ Մեր այս պատրաստակամությունը մնում է անփոփոխ։ Երբ համաձայնեցնենք նման միջոցառման ժամկետները, ապա ժամանակին կհայտարարենք այդ մասին», - լրագրողներին ասել է Գալուզինը։