|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այդ մասին մենք տեղեկացրել ենք թե՛ Երևանին, թե՛ Բաքվին, հրապարակայնորեն խոսել ենք այդ մասին: Մենք համարում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, պատրվակ՝ սառեցնելու բանակցային գործընթացը, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև շփումները», - ասել է Զախարովան։