կարևոր
12457 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-07 13:23
Տնտեսական

Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ, վախվորած բյուջէ է. Թադևոս Ավետիսյան

Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ, վախվորած բյուջէ է. Թադևոս Ավետիսյան

Արցախից բռնագաղթած 104 հազարից ավել մեր հայրենակիցների խնդրի առկայության պայմաններում ՀՀ գործադիր մարմնի ներկայացրած 2024 թ.  պետական բյուջեի սոցիալական բաղադրիչներով ի՞նչ է նխատեսված: Բյուջեն սոցիալական ծրագրերի դիտանկյունից վերլուծելու նպատակով Panorama.am-ը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին:

Թ. Ավետիսյան-Հայաստանի պետական բյուջեի 2024 թ. նախագծում սոցիալական վճարումների՝ նպաստների կենսաթոշակների,նվազագույն աշխատավարձերի չափերի, ինչպես նաև պետական ծառայողների աշխատավարձերի բազային չափի բարձրացում չի նախատեսվում, ինչը ոչ միայն խնդրահարույց է առկա գնաճի պայմաններում, որի տեմպերը փոքր ինչ նվազել են, բայց պետք է նկատի ունենալ, որ բարձր գնաճային ֆոն նախորդ կարճաժամկետում ենք ունեցել:

Բյուջեն խնդրահարույց է նաև այս իշխանությունների տված խոստումների իմաստով, որովհետև իրականում միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր լինելու խոստում է հնչեցվել, իսկ այսօր միջին կենսաթոշակը գրեթե երկու անգամ ցածր է նվազագույն սպառողական զամբյուղից, իսկ խոստման ավարտին, փաստորեն,  2024 թ.-ից հետո մնում է ընդամենը մեկ տարի իրականացնելու, ինչն անիրական է և այդ չափով բարձրացումները՝ անհնարին:

Panorama.am-Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների խնդիրներն արծարծվա՞ծ են բյուջեի նախագծում:

Թ. Ավետիսյան-Իրականում որևէ առանձնահատուկ և առարկայորեն անհրաժեշտ միջոցառումներ նախատեսված չեն: Համաձայն իրենց հայտարարությունների՝ ընդամենը նախատեսում են, որ արցախցիները կարող են օգտվել այն եղած ծրագրերից, ինչը որ կա ՀՀ-ում՝ սոցիալական ասպեկտով նախատեսած,  բայց օբյեկտիվ անհրաժեշտությունը պահանջում է, որ լիներ առանձնահատուկ մոտեցում, որովհետև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները՝ սոցիալական, հումանիտար և հանրային կյանքի մնացած բոլոր ոլորտներում էապես տարբերվում են ՀՀ-ում բնակվող քաղաքացիների խնդիրներից և այն ոչ միայն ակնհայտ է, այլ նաև իրականում փաստարկվում է նաև առանձին իրողություններով:

Հիմա ունենք էն, ինչ ունենք, այսինքը՝ համահարթ մոտեցման սկզբունքն է, բայց նույնիսկ այս դեպքում պահանջում են, որ Արցախից բռնի տեղահանվածները կենսաթոշակի և մնացած այլ ծրագրերից կարող են օգտվել ՀՀ-ի քաղաքացիություն ստանալուց հետո: Սա է իրողությունը: Իր բնակարանը կորցրած, կյանքի ապրուստը, կայուն եկամուտը և իր նյութական ապահովությունն ամբողջությամբ կորցրած մարդուն, ընտանիքին առաջարկել սովորական աջակցության սոցիալական ծրագրերում ընդգրկելու հնարավորություն՝ մեղամ ասած համարժեք չէ առկա խնդիրենրին:

Panorama.am-2024 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ Ձեր ընդհանրական գնահատականն ինչպիսի՞ն է:

Թ. Ավետիսյան-Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ, վախվորած բյուջէ է, որովհետև արդեն պարզ է, որ բարձր տնտեսական աճի ֆոն չենք ունենալու, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին պատահական գործոնն արդեն իսկ այս տարի թուլացել է և հետևանքը տեսնում ենք տնտեսական աճի նվազմամբ: Հաջորդ տարի առավել է թուլանալու՝ գուցե մինչև 0-անալը և էական դժվարություններ ենք ունենալու նույնիսկ նախատեսված տնտեսական աճն և բյուջեի եկամուտներ ապահովելու հարցում: 7% տնտեսական աճի հիմքը, որ դրված է հաջորդ տարվա պետական բյուջեում, մեղմ ասած և ակնհայտորեն անիրատեսական է և հետևաբար իրենք էլ լավ գիտեն, որ դրա հետ կապված այն հիմքերը, որոնք գրել են թղթի վրա, հնարավոր չի լինելու ապահովել, կամ եթե ապահովեն, ապա տնտեսությունը, պատկերավոր ասած, քերթելու հիմքով: Այդ պատճառով էլ ծախսային մասով էապես ձեռնպահ են մնացել և վախվորած ծախսային ուղղությունների մոտեցում է որդեգրված:

Ինչ վերաբերում է ընդհանուր մակրոտնտեսակն կայունությանը, ապա այստեղ էլ պետք է նկատել, որ իրականում պետական պարտքը ավելացնում են: Նաև հաջորդ տարի նախատեսված է պետական պարտքի ավելացում՝ նաև արտաքին աղբյուրներից, որպես արտաքին պետական պարտք: Այդ պայմաններում ծախսի հիմնական ուղղությունները կապիտալ ծախսերն են: Այստեղ էլ խնդրահարույց է այն պարզ հանգամանքը, որ գնում պարտքը վերցնում են, այն փաստացի ավելացնում և նպատակ հռչակում, թե պետք է կապիտալ ծախսեր իրականացնեն՝ ենթակառուցվածքների վրա, պաշտպանական, անվտանգային ուղղություններում, բայց այստեղ էլ ակնհայտորեն թերակատարում են: Սա էական և լուրջ խնդիր է ընդհանուր, երկարաժամկետ զարգացման առումով: Փաստ է, որ այս տարվա արդեն 9 ամիսներն արդեն անցել են, ամփոփումը կա, իսկ կապիտալ ծախսերը կիսով չափ թերակատարված են և սա այս իշխանության գործունեության հետևողական արդյունքն է կապիտալ ծախսերի առումով, այսինքը՝ բյուջեի նախագծում գլուխ են գովում, որ էապես ավելացնում են կապիտալ ծախսերը նախորդ տարվա համեմատ, հետո թերակատարում են ու սղացնում, անցնում առաջ: