|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն է տարածվել, որտեղ ասվում է, որ հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:
Այսօր առավոտյան ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
Ավելի ուշ նշել էր, որ հրադադարի հերթական խախտռումը գրանցվել է ժամը 09.10-ին, երբ հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:
Դրանից հետո հայտնի դարձավ, որ Մարտունի քաղաքի վրա աշխատել է թշնամու ավիացիան: