Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Իսրայելը լիովին մերժել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունները Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ և կոչ է արել Եվրամիությանը ճնշում գործադրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք ամբողջությամբ մերժում ենք հայտարարության մեջ որդեգրված ուղղությունը, որն արտացոլում է Իսրայելի առջև ծառացած բարդ իրականության լիակատար թյուրըմբռնումը։ Այս պատերազմն Իսրայելին պարտադրվել է ՀԱՄԱՍ-ի կողմից, և ՀԱՄԱՍ-ն է պատասխանատու դրա շարունակության համար։ Իսրայելը բազմիցս համաձայնել է հրադադարի և պատանդների ազատ արձակման ամերիկյան առաջարկներին։ ՀԱՄԱՍ-ը մերժել է այս բոլոր առաջարկները», - նշվել է հայտարարության մեջ։
Իսրայելի արտգործնախարարության հայտարարության մեջ նաև նշվել է, որ իրողությունների անտեսումը և Իսրայելին քննադատելը միայն խրախուսում է ՀԱՄԱՍ-ին՝ պահպանելու իր դիրքորոշումները։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն վերանայում է Իսրայելի հետ առևտրային կապերը կարգավորող պայմանագիրը՝ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։ Կալասը նշել է, որ անդամ երկրների «հսկայական մեծամասնությունը» «շատ է ցանկանում այն ուղերձն ուղարկել, որ այս մարդկանց տառապանքներն անտանելի են»։