կարևոր
3313 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-28 15:23
Աշխարհ

Անհնար է Գազայի բնակչության շրջանում առանց մեծ կորուստների ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը. Լավրով

Անհնար է Գազայի բնակչության շրջանում առանց մեծ կորուստների ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Գազայի բնակչության շրջանում  առանց մեծ կորուստների անհնար է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը: Այս մասին Լավրովը հայտարարել է  «ԲելՏԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանը Իսրայելին կոչ է անում խաղաղ լուծում փնտրել, այլ ոչ թե ավարտին հասցնել այրված հողի ռազմավարությունը:

«Գազայի հատվածի ոչնչացումը և նրա բնակիչների՝ մոտ 2 միլիոն մարդու վտարումը, ինչպես քարոզում են որոշ քաղաքական գործիչներ Իսրայելում և արտերկրում, կհանգեցնի աղետի, կհանգեցնի անդառնալի աղետի »,-հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Նախարարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և իրականացնել հումանիտար ծրագրեր խաղաղ բնակչության պաշտպանության համար։ Նա ընդգծել է, որ այժմ Գազայի  բնակիչները շրջափակման մեջ են և  կանգնել են  հումանիտար լուրջ խնդիրների առջև։