Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ռադիո ՀԱՄԱՍ»-ը հաղորդում է, որ Իսրայելի ՌՕՈՒ ինքնաթիռները չորեքշաբթի հարձակվել են Գազայի հատվածում գտնվող ուսումնական ճամբարի վրա: Իսրայելական բանակը հաստատել է հարձակումները՝ նշելով, որ թիրախները «ճամբարներն ու զինյալների համար նախատեսված հանդիպումների վայրերն են» եղել, որտեղ «ահաբեկչական գործողություններ են իրականացվել»:
«Իսրայելի պաշտպանության ուժերը, Գազայի հատվածից շարունակվող ահաբեկչական գործողությունների ֆոնին, պատրաստ են բոլոր հնարավոր սցենարներին, ներառյալ՝ ռազմական գործողությունների վերսկսմանը»,- իսրայելական բանակի հայտարարությունն է մեջբերում The Times of Israel-ը:
Հրեական բանակը նաև հաստատել է, որ իր գործողությունները պատասխանն են Գազայի հատվածից պայթուցիկ օդապարիկներ արձակելուն: Մոտ 20 պայթյուն է գրանցվել անմարդաբնակ տարածքում:
ՀԱՄԱՍ-ը նախկինում սպառնացել էր գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան երեքշաբթի Արեւելյան Երուսաղեմում իսրայելցի ազգայնականների երթին:
Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը նախազգուշացրել է, որ կառավարությունը մտադիր չէ հանդուրժել օդապարիկներով հարձակումը և պետք է համարժեք պատասխան տա:
Իսրայելի ավիահարվածը Գազայի հատվածին առաջինն է 11-օրյա ռազմական գործողություններից հետո հայտարարված հրադադարի ուժի մեջ մտնելուց՝ մայիսի 21-ից հետո: Մայիսի 10-ից 21-ը Գազայի հատվածից ավելի քան 4000 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք: Իսրայելի պատասխան գործողությունների արդյունքում ավելի քան 250 պաղեստինցի, ներառյալ՝ կանայք և երեխաներ, սպանվեցին և գրեթե 2000 վիրավորվեցին: Իսրայելում 12 մարդ հրթիռային հարվածների զոհ է դարձել, մոտ 50-ը վիրավորվել են: