Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իրանի նախագահ Ռոհանիի` Երևան կատարած այցին:
«Հայաստան ուղևորվելիս Թեհրանի «Մեհրաբադ» օդակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Հ. Ռուհանին հայտարարել է, որ «Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային»:
Նման բարձրաստիճան մակարդակում Հայաստանը Պարսից ծոց - Սև ծով միջանցքի կարևորագույն օղակ դիտարկելու հանգամանքի փաստումն արդեն իսկ խոսում է իրանական կողմի պատրաստաամության մասին, ոչ միայն օժանդակելու Հայաստանին հաղթահարել ադրբեջանա-թուրքական դաշինքի շրջափակումը, այլև ուղղակի մարտահրավեր նետելու հենց նույն այդ դաշինքին:
Այս առումով նախագահ Հ. Ռուհանիի այցը Հայաստան կարող է շրջադարձային լինել ոչ միայն մեր երկու երկրների միջև սեփական օրակարգն առավել արդյունավետությամբ իրականացնելու առումով, այլ նաև, ֆուտբոլային եզրաբանությամբ, Բաքվին և Անկարային «խաղից դուրս թողնելու» իմաստով՝ հատկապես, որ վերջին շրջանւմ այս երկուսն էլ հասցրել են զգալիորեն փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ: Այս առումով պատահական չէ, որ Բաքվի հիստերիկ արձագանքը բանաձևվել է նաև հետևյալ կերպ՝ «Հայաստանին աջակցող երկիրը մեզ եղբայր չի կարող լինել»:
Ինչպես ասում են՝ ձեզ չի կարող, բայց մեզ եղբայր, հո, կարող է լինել»,- գրել է Վարդան Ոսկանյանը: