|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` ընդգծելով, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։
Եթե ԱՄՆ-ն անկեղծ է իր գնահատականներում, ապա պետք է բացատրի, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանի համար որևէ հետևանք չեղավ, երբ 2021-2022 թվականների ընթացքում խախտեց ՀՀ տարածքային ամբողջականությունը` տարբեր ուղղություններով ներխուժեց ՀՀ տարածք ու այս պահին էլ շարունակում է դրանք օկուպացված պահել:
Նույնը վերաբերում է ուժի կիրառման վերաբերյալ հորդորներին, որը որպես սկզբունք դրված էր նաև Արցախի հարցի կարգավորման հիմքում, սակայն որևէ հորդոր կամ զսպող միջոց գործի չդրվեց, ու Ադրբեջանը 2020-2023 թվականների ընթացքում ուժի կիրառման միջոցով իրացրեց իր ցեղասպան քաղաքականությունը և ամբողջական վերահսկողություն հաստատեց Արցախի նկատմամբ:
Երբ Ալիևը մի քանի ամիս առաջ հրապարակային հայտարարում էր, որ միջազգային պրակտիկայում հարց լուծողը ուժի կիրառումն է, այլ ոչ թե միջազգային իրավունքը, որը մեկ և այս դեպքում` կոնկրետ ԱՄՆ-ն, իր հորդորն ու զգուշացումը հասցեատիրոջը տեղ չհասցրեց, իսկ հետևանքը բոլորին է հայտնի»։