|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին կոշտ զգուշացում է արել ԱՄՆ տարածաշրջանում մնացած զորքերին։ Այս մասին հայտնում է «Մեհր» լրատվական գործակալությունը։
«Իրանի ռազմածովային ուժերը հստակ ուղերձ հղեցին. Պարսից ծոցի անվտանգությունն ու կայունությունն ապահովվում են Իրանի կողմից։
Մնացյալ ուժերին. Փրկե՛ք ձեր մնացած սպառազինությունը և վերադարձե՛ք տուն, քանի դեռ կարող եք, ու կենտրոնացե՛ք ձեր սեփական սահմանների պաշտպանության վրա»,- X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նշել է Ազիզին։