|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Դեկտեմբերի 15-ին` ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները Երևանի Բաղրամյանի պողոտայի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1988 թ. ծնված Բեքա Դ.-ին և հրավիրել 1998 թ. ծնված Արևիկ Գ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 15.30-ին, նշված հասցեի մոտ` թիվ 37 երթուղային ավտոբուսի սրահում, Բեքա Դ.-ն Արևիկ Գ.-ի գրպանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության հիշյալ ստորաբաժանման ծառայողների կողմից: Խուզարկությամբ Բեքա Դ.-ի ձեռքի պոլիէթիլենային պարկից հայտնաբերվել է հեռախոսը: Կատարվում է քննություն: