|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Իրանը Իսրայելի դաշնակիցների միջոցով զգուշացրել է Թել Ավիվին, որ եթե չդադարեցնի հարվածները Գազայի հատվածին, «վաղը ուշ կլինի»: Այս մասին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տեղեկացրել ենք սիոնիստական կազմավորմանը (նկատի ունի Իսրայելը) իր դաշնակիցների միջոցով, որ եթե Գազայի հատվածում նրա հանցագործությունները չդադարեն, վաղը ուշ կլինի»,- հայտարերել է Աբդոլլահիանն Al Jazeera-ին։
Ինչպես նշել Է Իրանի ԱԳ նախարարը, «եթե Գազայի հատվածի դեմ ագրեսիան կանգնեցնել չհաջողվի, ռազմական ճակատների ընդլայնումը չի բացառվում, դրա հավանականությունը ժամ առ ժամ մեծանում է»:
«Իրանը չի կարող դիտողի տեղ զբաղեցնել այս իրավիճակում»,- ընդգծել է Աբդոլլահիյանը: Նրա խոսքով՝ Թեհրանում հույս ունեն, որ քաղաքական ջանքերը կկանխեն հակամարտության տարածումը: