Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միջազգային իրավունքի եւ ԵԱՏՄ հարցերով իրանցի ավագ գիտաշխատող դոկտոր Ահմադ Քազեմին X-ի իր միկրոբլոկում վերահրապարակել է 2006 թվականին՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ արված հայտնի լուսանկարը։ Կենտրոնում Ալիեւն է, նրա ձախ կողմում Էրդողանը, Սահակաշվիլին, այնուհետեւ Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը եւ British Petroleum- ի գործադիր տնօրեն Լորդ Բրաունը՝ իրենց ձեռքում պահելով տարածաշրջանի քարտեզը, որի վրա չկա Արցախը, իսկ Հայաստան-Իրան սահմանը վերացած է։
Փորձագետը հիշեցնում է, որ տարածաշրջանում տեղի ունեցած իշխանափոխություններն ու զարգացումները, տարածքային փոփոխությունները եւ նոր տարածքային պահանջներն իրականում ընթացք են ստանում միջազգային նշանակություն ունեցող նմանօրինակ նախագծերի համատեքստում։
Քազեմին ընդգծել է՝ սիոնիստական ռեժիմին սնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կարեւորությունը, որով էլ պայմանավորված է այն ռազմավարական նշանակությունը, ինչ ստացել է Կովկասը՝ այլընտրանքային տարանցիկ գոտի դառնալով էներգակիրների առումով։
«Սա Ալիեւ-Էրդողան զույգի սիրելի խողովակաշարն է Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի վերացման հետ մեկտեղ»։ 2006 թվականից ի վեր նավթը Ջեյհունից տեղափոխվում է Հայֆա նավահանգիստ(Իսրայել) եւ (Ադրբեջանի Հանրապետությունը) այժմ ապահովում է սիոնիզմի նավթի 70%-ը» ,-գրել է փորձագետը։
Անդրադառնալով Գազայում իրականացվող սպանդի վերաբերյալ Թուրքիայի վարչապետի իրարամերժ հայտարարություններին, Քազեմին հավելել է՝ չնայած սիոնիստական ռեժիմի հասցեին ուղղված քննադատություններին ու Գազայի համար լաց լինելուն, Էրդողանը պատրաստ չէ դադարեցնել նավթի տեղափոխումը, քանի որ ձգտում է Իսրայելի Լեւիաթան հանքավայրի գազը գազը Թուրքիայի տարածքով տեղափոխել Եվրոպա։