|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող «Ամիրանի» կինոթատրոնի մուտքի մոտ լարված իրադրություն է։
Հիշեցնենք՝ այս կինոթատրոնում նախատեսվում է աղմուկ բարձրացրած «Հետո մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերան: Մի շարք վրացական կազմակերություններ ու անհատներ խոսել են ցուցադրությունը տապալելու մասին։
Այս պահին ոստիկանական պատի է կազմվել՝ բախումներից խուսափելու համար։ Կինոթատրոնի մուտքը փակ է նույնիսկ այլ ֆիլմի ցուցադրության եկած դիտողների համար։
Ավելի վաղ «Վրացական քայլերթ» կազմակերպությունը, որն աչքի է ընկնում ազգայնական հայտարարություններով, խոստացել էր թույլ չտալ ֆիլմի ցուցադրությունը։ «Մեր ակցիան համասեռամոլության քարոզի դեմ է։ Մենք երաշխավորում ենք, որ ցուցադրությունը չի կայանալու։ Մենք գործելու ենք բացարձակ խաղաղ»,- ասել է կազմակերպության ղեկավարներից Սանդրո Բրեգվաձեն:
Բոլոր տոմսարկղերում ֆիմի տոմսերը ռեկորդային արագությամբ սպառվել են։