|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կովկասյան ընձառյուծը նկատվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում:
Այս մասին հայտնում է բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը:
«Ինչպես շատերը գիտեն, ընձառյուծներն իրենց կենսամիջավայրի որոշ տեղերում հոտային նշաններ են թողնում` ազդարարելու հնարավոր մրցակիցներին կամ զուգընկերներին սեփական ներկայության մասին:
Ուշագրավ է, որ Հայաստանի որոշ պահպանվող տարածքներում կան վայրեր, որտեղ հաճախ այցելում են մեկից ավելի ընձառյուծներ։ Այսպիսով՝ այս կետերում նրանց միջև «լուռ հաղորդակցություն» է տեղի ունենում»,- ասված է հաղորդագրության մեջ: