կարևոր
2569 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-14 17:49
Հասարակություն

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում» կրկին ընձառյուծ է արձանագրվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում» կրկին ընձառյուծ է արձանագրվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» տեսախցիկները կրկին ընձառյուծ են «որսացել»։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։

«ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման արդյունքում կրկին արձանագրվել է մեր ընձառյուծը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից հիշեցնում են, որ այս տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»։