կարևոր
2242 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-13 16:34
Քաղաքական

Գալուզինն Իրանի դեսպանի հետ քննարկել է «3+3» ձևաչափով աշխատանքների վերսկսումը

Գալուզինն Իրանի դեսպանի հետ քննարկել է «3+3» ձևաչափով աշխատանքների վերսկսումը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական թեմաներ։ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը դիտարկելու համատեքստում նշվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը», - գրված է հաղորդագրությունում։

«3+3»-ն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է, որին հավանություն էր տվել նաև Ռուսաստանը։ Այն ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Այս ձևաչափով մեկ հանդիպում է անցկացվել 2021 թվականին Մոսկվայում, որին մասնակցել են Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարները։ Վրաստանն այն ժամանակ մերժել էր հանդիպմանը մասնակցելու առաջարկը։