|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Лентa.ру-ին, որի շրջանակում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին` Վիգեն Սարգսյանը նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է:
«Ցավոք, 1994թ. սկսած, Բաքուն ավելի քան 20 տարի խանգարում է խաղաղ գործընթացին: Ավելին՝ հետևողականորեն ձախողվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հակամարտության լուծման հնարավոր տարբերակներ գտնելու փորձերը: Այս տարվա ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ավանտյուրայի դիմեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որը տապալվեց: Այժմ մենք մեր աշխատանքը կառուցում ենք այն վարկածի վրա, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,- ասել է նախարարը: